ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Նորվեգիայի գիտնականները վստահեցնում են, որ երկիր մոլորակի վրա ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով եղանակային պայմանների փոփոխությունը կարող է հետաձգել Սառցե շրջանի գալուստը:
Հետազոտողները պնդում են, որ նոր գլոբալ սառեցումը երկիր մոլորակի վրա պետք է սկսվեր մոտ 1500 տարի անց:
Սակայն անգամ եթե ջերմոցային գազերի արտանետումները վաղը դադարեցվեն, մթնոլորտում արդեն իսկ բավական ջերմություն կա, որպեսզի դա տեղի չունենա:Այն շրջանը, որում մոլորակը գտնվում է ներկայումս` հոլոցենը, սկսվել է 10,000 տարի առաջ և բնորոշվում է բավական տաք եղանակով: