Home / Հայաստան / Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 25 մարդ է զոհվել, 175-ը վիրավոր են

Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 25 մարդ է զոհվել, 175-ը վիրավոր են

Այսօր առավոտյան Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով սպանվել է 25 մարդ, ավելի քան 175-ի վիրավոր են, հայտնում է Mignews.com-ը:

Հալեպի ահաբեկչական պայթյունները հաջորդել են նախորդ օրը քաղաքում բռնկված հակակառավարական ցույցերին: Ընդդիմությունը վստահ է, որ պայթյունները իշխանությունների ձեռքի գործն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունները տեղի են ունեցել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքից ոչ հեռու: Իսկ ավելի ուշ փողոցներում ռազմական բախումներ էին սկսվել:

Հալեպում ՌԴ հյուպատոս Ռաշիդ Սադիկովը հայտնել է լրագրողներին, որ պայթյունները հաջորդել են միմյանց` մոտ 5 րոպե ընդմիջումով, առավոտյան 09:00-ին և 09:05-ին:

Նախնական տվյալների համաձայն, ահաբեկչություններն ուղղված են եղել ռազմական հետախուզության և անվտանգության ուժերի վարչության դեմ: Սկզբում պայթել է ռազմական հետախուզության շենքի մոտ կայանած մեքենան, այնուհետև մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Սախուրա հրապարակում: