ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ բարձր է գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը և նրա մեծ ներդրումը Հայ Ազգային Կոնգրեսի կայացման գործում: Այս մասին Տեր-Պետրոսյանն ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով Արամ Սարգսյանի` իր պատգամավորական մանդատը վայր դնելու և Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությանը:
«Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ», – հայտարարել է ընդդիմության առաջնորդը:
«Իսկ ինչպե՞ս պետք է պարզվի»,- հարցրել է թերթի թղթակիցը:
«Դա կյանքը ցույց կտա»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: