2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Բանբասանքները տարբերել լուրերից. չինական միկրոբլոգի օգտատերերին արգելել են շշուկներ տարածել

Twitter միկրոբլոգի չինական Sina Weibo անալոգային տարբերակի օգտատերերին արգելել են «բանբասանքներ, շշուկներ» պարունակող գրառումներ հրապարակել:  Sina Weibo-ի նոր կանոնների համաձայն, «արգելվում է «շշուկներ տարածել, խաթարել հասարակական կարգը և հակազդել հասարակական կայունությանը»:

Երկուշաբթի օրվանից չինական ծառայության բոլոր օգտատերեին 80 բալանոց վարկանիշ է տրվում: Ամեն մի խախտման համար օգտատերերից խլելու են բալերը: Երբ բալերը վերջանան միկրոբլոգը կփակվի:

Ապրիլին չինական իշխանությունները ժամանակավորապես փակել էին Sina Weibo-ն, այն բանից հետո, երբ օգտատերերի շրջանում սկսվել էին լուրեր շրջանառվել այն մասին, որ Պեկին զրահապատ մեքենաներ են մտցվում: Սկսված հետաքննության արդյունքում երկրի իշխանությունները 16 կայքեր էին փակել և ձերբակալել վեց անձանց:

Իսկ 2011 թվականի սկզբին, «արաբական գարնան» ընթացքում Sina Weibo –ի օգտատերերին արգելել էին «Եգիպտոս» բառով գրառում կատարել:

2012-ի փետրվարի վերջի տվյալներով` Sina Weibo-ում ավելի քան 300 միլիոն մարդ է գրանցված եղել: