հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / DIY-ի հրկիզումից հետո Ծոմակի մտերիմները նրան համոզել են արտագաղթել

DIY-ի հրկիզումից հետո Ծոմակի մտերիմները նրան համոզել են արտագաղթել

«Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովային (Ծոմակ), որի DIY ակումբը հրկիզել էին հոմոֆոբ ազգայնականները, այնուամենայնիվ, մեկնեց Եվրոպա, գրում է «Հրապարակն» ու հիշեցնում, որ այս մասին խոսակցությունները սկսեցին տարածվել այն պահից, երբ դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հրայի Կարապետյանի վճարած գրավի դիմաց ազատ արձակվեցին պայթեցնողները` Արամե և Համբիկ Մ.-ները:

Ինքը` Ծոմակը, մինչև վերջերս հերքում էր, որ մտադիր է լքել Հայաստանը: Թերթին նա մեկ ամիս առաջ հայտնել էր, որ մնալու և շարունակելու է պայքարել «ֆաշիստական բարքերի» դեմ:

Ծոմակի ընկերներից մեկը` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը, վստահեցրել է, որ Ծոմակի մտերիմներն են նրան համոզել արտագաղթել, ինքը չէր ցանկանում, և բացառված չէ, որ կրկին վերադառնա: Մամիկոն Հովսեփյանը, ում ղեկավարած ՀԿ-ն Ծոմակին փաստաբան է տրամադրել, հայտնել է նաև, որ DIY ակումբի պայթեցման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը դոփում է տեղում, և որ ինքն այն ձգձգելու միտում է նկատել: