2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Բուլղարիայում հայտնաբերել են Եվրոպայի հնագույն քաղաքը

Բուլղարացի հնագետները հայտարարել են, որ երկրի արևելքում հայտնաբերել են Եվրոպայի հնագույն քաղաքի ավերակները: Ըստ գիտնականների՝ այդ քաղաքը տարածաշրջանում աղի արդյունահանման կենտրոնն է եղել մ.թ.ա. 4700-4200 թվականներին:

Պեղումների մեկնարկից՝ 2005 թվականից մինչ օրս հնագետներին հաջողվել է հայտնաբերել երկհարկանի շենքերի մնացորդներ, քաղաքի դարպասների հատվածներ, ինչպես նաև երեք պարիսպ:

Ըստ հնագետների՝ պարիսպները քաղաքաի բնակիչներին անհրաժեշտ էին իրենց գլխավոր հարստությունը՝ աղը, պաշտպանելու համար, քանի որ աղն այն ժամանակ ոսկու գին ուներ և օգտագործվում էր որպես տարադրամ: