2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Կյանքից հեռացել է Ֆլորա Մարտիրոսյանը

Երևանի ժամանակով 12:20-ի սահմաններում Լոս Անջելեսում մահացել է հանրահայտ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Երգչուհու սիրտը կանգ է առել լեղապարկի վիրահատությունից հետո:

Նոյեմբերի 15-ին Մարտիրոսյանի երկրպագուների Facebook-ի էջում հայտարարություն էր տեղադրրվել, որ Փասադենայի համերգասրահում նոյեմների 18-ին կայանալիք համերգը հետաձգվում է՝ երգչուհու առողջական խնդիրների պատճառով:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում, նա ՀՀ ժողովրդական արտիստուհի է, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի և «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է: