2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ձերբակալված սիրիահայ ռեժիսորին ազատ են արձակել

Սիրիայի պետանվտանգության գրասենյակի կողմից ձերբակալված հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը վերադարձել է տուն: Այս մասին հաղորդում է Հալեպի փախստականների հարցերով զբաղվող նախաձեռնության ֆեյսբուքյան Aleppo Family Volunteers էջը:

Հիշեցնենք, որ ռեժիսորը և իր մի քանի ընկերները անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են նոյեմբերի 7-ին և մի քանի շաբաթ պահվում էին անազատության մեջ:

Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը ավելի վաղ հայտնել էր, որ պետանվտանգության ուժերի գրասենյակը հալեպահայ ռեժիսորին ու նրան երկու ընկերներին մեղադրում են ոչ արտոնագրված գործունեության համար: Ռեիսյանը նշել էր, որ նրանք օժանդակում էին բարեգործական քրիստոնեական մի կազմակերպության: