Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը ևս 5 տարի չի սպասելու

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս 5 տարի չի սպասելու

Հայաստանի պես փոքր պետության մեջ արյուն թափելու միջոցով հեղափոխություն կամ իշխանափոխություն իրականացնելը սխալ է, այսօր «Անի պլազա» հյուրանոցում կայացած հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա` հաղթանակի կարելի է հասնել միայն միասնաբար: Հովհաննիսյանը դիմել է բոլոր այն նախագահներին, ովքեր, նրա խոսքով, հաղթել են ընտրություններում, սակայն ում հաղթանակը չի ամրագրվել` վերջիններիս կոչ անելով միանալ իրեն:

«Անկախ իմ և ձեր թույլ տված ձախողումներից, կոչ եմ անում իրար չքարկոծել, ժողովուրդը թող մեղքերի թողություն տա մեզ: Հիմա հին նվիրյալների ժամանակն է, և ժամանակը մեկնարկել է: Եթե համախմբում չլինի, կլինի այն, ինչ եղավ 1915 թվականին»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ այլևս 5 տարի չի սպասելու:

Նա հայտարարել է նաև, որ սկսելու է «Նոր Հայաստան» քաղաքացիական ազգային շարժումը, ինչպես նաև վերսկսելու է մարզային հանդիպումները, որոնք շարունակվելու են մինչև ապրիլի 22-ը:

Նշենք, որ այսօրվա քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, Հայ Ազգային Կոնգրես դաշինքի նախկին անդամներ Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Հովհաննես Իգիթյանը:

Tekali Taxi