Գերմանիայում մահմեդականներն առաջին անգամ հավասարեցվում են քրիստոնյաներին և հրեաներին
Գերմանիայում մահմեդականներն առաջին անգամ ստացել են հանրային-իրավական կորպորացիայի կարգավիճակ, ինչը նրանց հավասարեցրել է քրիստոնյաներին և հրեաներին, գրում է Die Welt-ը: Այս կարգավիճակը ստացել է Գերմանիայի Հեսսեն երկրամասի մահմեդական համայնքը:
Այս նոր կարգավիճակը ահմադիտներին թույլ կտա ծխականների հարկ պարտադրել, պետությունից ստանալ հարկային արտոնություններ, ինչպես նաև կհեշտացնի նոր մզկիթների և գերեզմանոցների ծրագրերի հաստատման կարգը: Նոր բնակելի թաղամասի շինարարության ժամանակ պաշտոնյաները ստիպված կլինեն այնտեղ բնակվող ահմադիտների համար մզկիթ կառուցել: Բացի այդ, Ռիդշդադտ քաղաքում ահմադիտների մահմեդական աստվածաբանության ինստիտուտը կճանաչվի պետական ակադեմիա: Առաջին հերթին մահմեդական համայնքն ակնկալում է ստանալ հողատարածք գերեզմանոցի համար, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը:
Հեսսենի Արդարադատության և ինտեգրացիայի նախարար Յորգ-Ուվե Հանը նշել է, որ այսպիսով իշխանությունները ցանկանում էին մահմեդական համայնքին տալ պաշտոնական կարգավիճակ և մահմեդականությունը հանել հետին շարքերից: Քաղաքական գործիչների կարծիքով՝ մահմեդականների սահմանափակումը նրանց կստիպի գնալ ընհատակ և կհանգեցնի նրանց արմատականության: Մահմեդականությունը Գերմանիայում մյուս խոշոր հավատքներին հավասարեցնելու ծրագրերի շրջանականերում Հեսսենի իշխանությունները ընթացիկ ուսումնական տարվանից մի քանի դպրոցներում ներդրել են մահմեդականության դասաժամեր: Ծրագիրը կմշակեն տեղի իշխանությունները՝ ահմադիտների համայնքի և Թուրքական մահմեդական միության աջակցությամբ: