Home / Տեսանյութեր / Անվճար տեղափոխում են անձնական մեքենաներով. Հայկոյի ակցիային նոր մարդիկ են միանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անվճար տեղափոխում են անձնական մեքենաներով. Հայկոյի ակցիային նոր մարդիկ են միանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում ուղևորներին անվճար են տեղափոխում: Հայտնի դերասանի նախաձեռնած ակցիային նոր մարդիկ են միացել:

Այսօր առավոտյան դերասան, «Կարգին հաղորդման» համահեղինակ Հայկ Մարությանը (Հայկո) շարունակել է ուղեվարձի թանկացման դեմ նախաձեռնած ակցիան: Ինչպես և երեկ, նա իր անձնական մեքենայով ուղևորներին անվճար տեղափոխում է քաղաքի տարբեր վայրեր: Մարությանի ակցիային այսօր միացել են նաև «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը:

Սուրեն Թադևոսյան

Նրանք մեքենաներով հավաքվել են Օպերայի մոտ գտնվող կանգառում, դիմապակիներին փակցրել «Անվճար Երևան» գրությամբ թերթիկներ, այնուհետև ուղղությունը իրազեկող պաստառները (Օպերայից՝ Մասիվ, Օպերայից Դավթաշեն, Օպերայից՝ Զեյթուն): Ակցիայի մասնակիցները կանգառում հավաքված մարդկանց հորդորել են առանց կաշկանդվելու նստել մեքենաները, ապա շարժվել են նախատեսված ուղղություններով:

Հայկ Մարության

Ակցիայի նախաձեռնողները նշել են, որ քաղաքացիներին անվճար տեղափոխելով  իրենք անօրինական ոչինչ չեն անում ու նաև առայժմ չեն պատրաստվում դադարեցնել ակցիան: