Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահը
Սեպտեմբերի 2-ին 67 տարեկան հասակում մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Վերջին օրերին Անանյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր, նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել:
Անանյանը ծնվել է 1946 թվականին Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1968 թվականին ավարտել էր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1975 թվականից աշխատանքի է՝ անցել «Գարուն» ամսագրում, 1990 թվականին դարձել է «Գարուն»-ի գլխավոր խմբագիրը, իսկ 2001 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ: 2008 թվականի մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչումը: Այս տարի Անանյանը վերընտրվել էր Գրողների միության նախագահի պաշտոնում:
Լևոն Անանյանը սատարում էր Հայաստանում գործող իշխանությանը: 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ուսանողների հետ հանդիպման ընթացքում կոչ էր անում ընտրել Սերժ Սարգսյանին:
Լուսանկարը՝ hayernaysor.am