2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ծագումով հայ ուրուգվայցի նախարարը մտադիր է խորացնել Հայաստանի հետ կապերը

Ուրուգվայը մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ կապերը զբոսաշրջության և սպորտի ոլորտում: Այս մասին Արգենտինայում լույս տեսնող Diario Armenia պարբերականի հետ զրույցում ասել է Ուրուգվայի Տուրիզմի և սպորտի նախարար Լիլիամ Քեչիչյանը, ով պատմել է նաև իր հայկական արմատների մասին:

«2006թ. Հայաստան կատարած առաջին այցս իմ մեջ խորը զգացմունքներ է արթնացրել: Այն ժամանակ առավել խորը զգացի, որ արմատներս այստեղ են: Կարծում եմ՝ աշխատանքիս մեջ էլ արտահայտվում է այն, ինչ հատուկ է հայ ազգի ներկայացուցչին: Հայաստան կատարելիք հաջորդ այցիս ընթացքում կփորձենք խորացնել երկրի հետ ինստիտուցիոնալ կապերը», - ասել է նախարարը:

Խոսելով իր ծագման մասին՝ Քեչիչյանը պատմել է, որ իր նախնիները Ուրուգվայ են տեղափոխվել Լիբանանից:

«Ես հայերի դուրս ու թոռ եմ: Պապս, տատս և հայրս 1919թ. Լիբանանից տեղափոխվել են Ուրուգվայ: Ես մեծացել եմ՝ լսելով Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության սարսափների մասին: Այդ ամենի մասին հայրս է պատմել: Եվ ես մշտապես խորը վերապրել եմ նախնիներիս վիշտը», - ասել է Լիլիամ Քեչիչյանը:

Լուսանկարը՝ laprensa.com.uy