Հայաստանի ժողովրդական արտիստուհին` Ադրբեջանի խորհրդարանում. Եկեք խոսենք Ղարաբաղի մասին
Խորհրդային Հայաստանի, Ադրբեջանի ու Խորհրդային Միության ժողովրդական արտիստուհի, Միլի մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան հոկտեմբերի 29-ին խորհրդարանի նիստի ժամանակ իր վրդովմունքն է արտահայտել ԱՄՆ գաղտնի ծառայությունների կողմից համաշխարհային առաջնորդների հեռախոսազրույցների հնարավոր գաղտնլասման քննարկման մասին:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Խանլարովան քննարկման ժամանակ հանկարծ բարձրացրել է ձեռքը ու խոսնակ Օգտայ Ասադովից խոսք խնդրել. «Պարոն Օգտայ, Դուք ճիշտ նշեցիք, որ չարժե երկարացնել ու խոսել այլ երկրների որոշումների մասին, որոնք ոչ մեկի չեն հետաքրքրում: Ցանկանում եմ ասել հոգումս արդեն վաղուց կուտակվածը: Ուզում եմ ասել, որ այստեղ սկսում են քննարկել այն, ինչ կատարվել է այլ երկրում: Ի՞նչ է կատարվում: Իմ ինչի՞ն է պետք՝ որ երկրում ով ում հեռախոսազրույցն է գաղտնալսում: Եկեք խոսենք Ղարաբաղի մասին, այնտեղ մեր մարդիկ են մահացել: Այստեղ ներկա են բաղմաթիվ ղարաբաղցիներ, բայց նրանք լռում են: Ղարաբաղի մասին խոսում են նրանք, ովքեր Ղարաբաղից չեն: Ուզում եմ, որպեսզի նրանք խոսեն Ղարաբաղի մասին»: