Home / Հայաստան / Էրդողանի որդուն կարող են ձերբակալել

Էրդողանի որդուն կարող են ձերբակալել

Թուրքիայի դատարանը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի ձերբակալման օրդեր է դուրս գրել։ Այս մասին գրում է Radikal թերթը՝ հղում կատարելով Ստամբուլի դատախազությանը։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ դատախազությունը մտադիր է ձերբակալել իր որդուն՝ կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով։

Նշենք, որ Էրդողանի որդին Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալի գործով ներգրավված է որպես կասկածյալ։ Նա մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու և խմբավորմանն անդամակցելու մեջ։

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի վաղ նրան հարցաքննության էին կանչել դատախազ Մուամմեր Աքքաշի կարգադրությամբ։ Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ Աքքաշն արդեն հեռացվել է գործի քննությունից։