Home / Տեսանյութեր / Զինծառայողները ծեծել են վերադասին, որոշել է դատարանը

Զինծառայողները ծեծել են վերադասին, որոշել է դատարանը

Այսօր դատարանը հրապարակել է «Մեհրաբ» զորամասի երեք զինծառայողների գործով դատավճիռը:

Ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց:

Կառլեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մյուս ամբաստանյալները՝ 1 տարի 6 ամիս փոձրաշրջանի:

Դատախազը միջնորդել էր Կառլեն Սարգսյանին մեղավոր ճանաչել և ազատազրկել 3 տարի 6 ամիս ժամկետով, Արտակ Սարգսյանին և Մանուկ Մարգարյանին՝ 3 տարի ժամկետով:

Պաշտպանական ճառերն ընթերցել էին մեղադրյալների պաշտպանները:

Սարգսյան եղբայրների փաստաբան Անի Թորոսյանն ասել էր, որ իր պաշտպանյալների դեմ ապացույցների մի մասը ոչ վերաբերելի է, մյուս մասը՝ անթույլատրելի: Փաստաբանի խոսքով՝ վկաների ցուցմունքները ձեռք են բերվել ճնշումների, խոշտանգումների, այլ խախտումների միջոցով, ինչի ապացույցն այն է, որ վկաները դատարանում հայտնել են, որ նախաքննական մարմինն է իրենց թելադրել՝ ինչ գրել ամբաստանյալների դեմ:

Անի Թորոսյանը միջնորդել էր Կառլեն Սարգսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ, դրա անհնարինության դեպքում, ճիշտ իրավական գնահատական տալ, արդարացնել նաև նրա եղբայր Արտակ Սարգսյանին:

Գործով մյուս մեղադրյալի` Մանուկ Մարգարյանի պաշտպան Վ.Աթոյանը ևս նշել է, որ մեղադրանքը հիմանվորված չէ: Ըստ նրա՝ Մարգարյանը և Արտակ Սարգսյանը պետք է արդարացվեն, իսկ Կառլեն Սարգսյանի մեղադրանքը պետք է վերաորակվի: