«Միկա Լիմիթեդ» հոլդինգը դեռ ակտիվները չի վաճառել ռուսաստանյան «Ռոսնեֆտ» պետական կորպորացիային: Այդ մասին News.am-ին հայտնել է «Միկա Քորպորեյշն» ՓԲԸ (հոլդինգի նավթաթրեյդերական ընկերությունը) գլխավոր տնօրեն Էդմոն Ասիրյանը՝ մեկնաբանելով երեկ տարածված տեղեկատվությունը, թե հոլդինգի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը իր բոլոր նավթային ակտիվները վաճառել է «Ռոսնեֆտին»:
Ասիրյանի խոսքով՝ վաճառքի գործարքը դեռ չի կնքվել և չի պատրաստվում, սակայն դրա հնարավորությունը չի բացառվում: «Ճիշտ է, դեռ վաղ է ասել, թե երբ դա տեղի կունենա»,- ասել է Ասիրյանը:
10-15 տարի առաջ «Միկա Քորպորեյշնը» Հայաստանի նավթային շուկայում խոշորագույններից էր, սակայն հաջորդող տարիներին նրա մասնաբաժինը նվազեց մինչև մի քանի տոկոս: