Home / Տեսանյութեր / Դիպուկահարի կրակոցից զինվոր է զոհվել․ ԼՂՀ ՊՆ

Դիպուկահարի կրակոցից զինվոր է զոհվել․ ԼՂՀ ՊՆ

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել  զինծառայող, 19-ամյա Կարեն Գալստյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Գերատեսչությունը նշում է, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, այլ մանրամասներ չի հայտնում։