Հրազդանի ոստիկանները անտեսում են երեխայի առևանգումը․ ահազանգ
Հրազդանցի Նարինե Հովհաննիսյանը երեք օր առաջ հայտնել է ոստիկանությանը, որ իր 9-ամյա որդու հայրը և հորաքույրը, բռնությամբ նստացրել են երեխային մեքենան և տարել անհայտ ուղղությամբ։ Դեպքը տեղի ունեցել շենքի շքամուտքում, երբ երեխան տատիի ուղեկցությամբ վերադառնում էր դպրոցից։
Հովհաննիսյանի մայրը պատմում է, որ իրեն հրել են, երեխային խլել և զոռով նստացրել սպասող մեքենան։ Սա առաջին դեպքը չէ, երբ նախկին ամուսինը բռնություն է գործադրում, ասում է Նարինեն։ Ըստ նրա, դա է եղել նաև իրենց բաժանման պատճառը։
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել երեխային՝ պատճառաբանելով, որ հայրը չի կարող գողանալ երեխային։ Դատարանի որոշմամբ հայրը կարող է տեսակցել որդուն շաբաթական երեք անգամ։ Մանրամասները՝ տեսանյութում։