Home / Հայաստան / Վրաստանցի բանտարկյալները կտրել են երակները զանգվածային հացադուլի ժամանակ

Վրաստանցի բանտարկյալները կտրել են երակները զանգվածային հացադուլի ժամանակ

Այս գիշեր գիշեր Քութաիսիի Գեղութի բանտի բանտարկյալները կտրել են իրենց երակները։ Georgia Online-ի տվյալներով՝ ակցիային մասնակցել է 10-ից 17 մարդ, որոնք բողոքում են կալանավորների նկատմամբ բանտի աշխատակազմի դաժան վերաբերմունքի դեմ։ Քութաիսիի հիվանդանոց է տարվել 9 մարդ․ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկների խոսքով՝ կալանավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Անցած շաբաթ նույն բանտում շուրջ 800 բանտարկյալներ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատանքից հեռացնել բանտի աշխատակազմին։ Հացադուլը շարունակվում է արդեն 5 օր։

Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հացադուլը «հանցավոր հեղինակությունների կողմից ծրագրված ակցիա է», որոնք դժգոհ են բանտում իրենց արտոնյալ վիճակը բացառող միջոցներից։