Home / Տեսանյութեր / «Մայդանում ենք նաև մենք». ակցիա Ուկրաինայի դեսպանատան մոտ (ՖՈՏՈ)

«Մայդանում ենք նաև մենք». ակցիա Ուկրաինայի դեսպանատան մոտ (ՖՈՏՈ)

Երեկ Կիևում տեղի ունեցած բախումներից հետո այսօր Երևանում կազմակերպվել է «Մայդանում ենք նաև մենք» քաղաքացիական ակցիան, որի մասնակիցները սատարում էին Ուկրանայի մայրաքաղաքում հավաքված ցուցարարներին։

Երևանյան ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդանշական անուն ունեցող Հաղթանակի զգոսայգում, շարժվել դեպի Ուկրաինայի դեսպանատուն: Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Պուտին, գնա տուն», «Մոտենում է մարտի 1-ը, իսկ Կիևում նույն իրավիճակն է», «Յանուկովիչի ռեժիմի անկումը Սերժիկի ռեժիմի տապալման սկիզբն է» և այլ գրառումներով:

«Մենք անցել ենք գրեթե նույն ճանապարհը, ինչը տեղի է ունենում այժմ Ուկրաինայում: Վեց տարի առաջ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքի և հիմանարար ազատությունների համար կանգնած Հայաստանի քաղաքացիները գնդակահարվեցին Երևանի փողոցներում: Մենք չկարողացանք բավարար դիմակայել իշխանությունը բռնազավթած ռեժիմին: Արդյունքում վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Կոչ ենք անում Միջազգային ժողովրդավարական և քաղաքացիական ուժերին, կառավարություններին հնարավոր բոլոր միջոցներով սատարել և աջակցել Ուկրաինայի քաղաքացիներին՝ պահանջելով Ուկրաինայի իշխանություններից դադարեցնել բռնությունները սեփական քաղաքացիների նկատմամբ, որի հետևանքով 2014թ-ի հունվարի 22-ին սպանվեցին Ուկրաինայի երեք քաղաքացներ, որոնցից մեկն ազգությամբ հայ Սամվել Նիգոյանն է: Լսեք ժողովուրդների ձայնը, դա է խաղաղության, ազատության և բարեկեցության երաշխիքը։ Մոտենում է Մարտի 1-ը, իսկ Կիևում նույն իրավիճակն է»,- ասված էր միջոցառման ֆեյսբուքյան էջում:

1maydan

Երթին մասնակցում էին քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, ներկա էին նաև «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն, ՀՀ ազգային անվտնագության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ակտիվիստ, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, լրագրող Գայանե Առուստամյանը։

2maydan