Վաղը՝ Մարտի 1-ին, «Ժառանգության» ներկայացուցիչները մասնակցելու են «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հրավիրած հանրահավաքին, որը մեկնարկելու է ժամը 15։00-ին Ազատության հրապարակում։ Այս մասին այսօր Աժ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նա ասել է, որ Ազատության հրապարակում կլինի նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: