Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել Պաշտպանության նախարարությանը հանձնարարել Ղրիմից դուրս բերել ուկրաինական զորքերը։
«ՈՒՆԻԱՆ»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ուկրաինայի խորհրդարանի նիստում հայտարարել է նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։
Բացի դա, նա նշել է, որ Ագային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կառավարությանը հանձնարարել է տարհանել զինծառայողների ընտանիքներին, որոնց կյանքին կամ առողջությանն իրական վտանգ է սպառնում։