ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկում է մի նախագիծ, որով առաջարկվում է մինչև պտղի՝ երեսուն շաբաթական դառնալն արգելվի ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնելը. այս մասին այսօր Ազգային ժողովում մեկնարկած «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հրավիրված աշխատաժողովին տեղեկացրեց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում է Tert.am-ը։
Բաբլոյանի խոսքով՝ նախագիծը դեռ չի դրվել շրջանառության մեջ, քանի որ առայժմ մտադրություն ունեին միայն պատգամավորներով քննարկել խնդիրները, այնուհետև ուղարկել կառավարություն:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում սեռերով պայմանավորված ծնունդն իսկապես մտահոգիչ է ոչ միայն այն պատճառով, որ անտրամաբանական է մարդկանց ցանկությունը անպայման տղա ունենալ, այլ որովհետև այն կարող է վատ հետևանքներ ունենալ:
Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ