ՀՀ Պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում, թե ընթացիկ տարում որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների և բանակի սպաների մահվան կապակցությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ, այդ տվյալները գաղտնազերծելով, պարզ կդառնա, թե կես տարվա ընթացքում բանակում ինչքան զոհ է եղել:
Նախարարությունը յուրաքանչյուր զոհված զինվորի ընտանիքին 2 միլիոնից ավելի դրամ է հատկացնում: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ սպաների և շարքայինների դեպքում հատկացվող գումարի չափի էական տարբերություն չկա: 200 հազարից մինչև 1 միլիոն էլ զորամասն է գումար փոխանցում, բայց դա ոչ թե պաշտոնապես, այլ ընդամենը որպես բարոյական փոխհատուցում:
«Գումարի չափը պայմանավորված է մահվան հանգամանքներով ու պատճառներով, օրինակ, ինքնասպանություն գործելու կամ դեպքն այդպես որակվելու դեպքերում գումար չի փոխանցվում», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում