Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը: Այս մասին Epress.am-ին հաղորդել է գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը: Նրա խոսքով՝ երեխան վիրավորվել է ձեռքից և ոտքից՝ խաղողի այգում աշխատելիս: Արմենին տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ այսօր նախատեսվում է վիրահատել նրան:
Գյուղապետի խոսքով՝ երեկ ևս կրակոցները շարունակվել են: Ադրբեջանցի դիպուկահարը կրակել է խոտ տեղափոխող մեքենայի և անասունների վրա: Գիշերը կրակոցները եղել են միայն մարտական հենակետերի ուղղությամբ:
Նշենք, որ վերջին օրերին կրակոցներից տուժել են Պառավաքար, Մովսես, Այգեպար, Չորաթան գյուղերը: