հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քառյակը շարունակում է պնդել՝ էներգիայի թանկացման համար հիմք չկա

Քառյակը շարունակում է պնդել՝ էներգիայի թանկացման համար հիմք չկա

Քառյակը տեր է իր հայտարարությանը և շարունակում է պնդել, որ էլեկտրաէներգիան չթանկացնելու հնարավորություն կար: Այսօր խորհրդարանական քառյակի ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ իրենք համագործակցելու են հասարական քաղաքական նախաձեռնությունների հետ և քառյակի համաձայնության արդյունքում հարցի շուրջ կունենան որոշումներ, որոնք հետագայում կներակայացնեն:

Մանուկյանի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները երեկ բացարձակ չեն մասնակցել բանավեճերին, ինչը վկայում է այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը միանշանակ քաղաքական էր:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ քառյակի հիմնավորված փաստարկներին, թե թանկացման համար հիմք չկա, քանի որ կան ռեզերվներ, որևէ հակափաստարկ չհնչեց:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ քառյակը միշտ գնացել է լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, նրա խոսքով, ՀԾԿՀ-ի որոշման հետևում մութ գործարքներ կան:

«Եթե ճշգրիտ աուդիտ անենք, կարող ենք տեսնել, որ ընդհանրապես կարող է թանակցում չլինել: Կառավարությունը փաստի առաջ է կանգնեցնում, ինչպես, օրինակ, 3 հարյուն միլիոն պարտքի դեպքում: Հետագայում սկսում են վիճարկել, թե արյդոք պետական պարտքն է, թե ինչ-որ մեկի պարտքն է, որ փակում են ժողովրդի հաշվին: Կատարվում են օրենքով հակաօրինական գործարքներ:», – ասել է Հակոբյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասել է, էներգտիկ համակարգը պետք է դառնար Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։

«Մենք էներգիա արտահանող ենք եղել, միակ ապրանքը, որը ստաբիլ կարողացել ենք արտահանել, իսկ հիմա սա էլ է դարձել լուրջ պրոբլեմ»,- ասել է Արմեն Ռուստամյանը: