Գյումրու պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում այս տարի դիմորդների զգալի պակաս է նկատվել, գրում է «Ժողովուրդը»։ Ըստ թերթի՝ քաղաքում գործող 3 պետական բուհերում էլ ԿԳ նախարարության սահմանած տեղերից շատերը թափուր են մնացել, չեն լրացվել անգամ անվճար տեղերը։
ԳՊՄԻ-ի քարտուղարությունից թերթին հայտնել են, որ իրենց մոտ այս տարի սահմանված էր 572 տեղ, սակայն բուհ է ընդունվել 239 ուսանող։ Իսկ ահա Գյումրու ՀՊՃՀ-ում 90 ուսանող է գրանցվել, մինչդեռ սահմանված էր 210 տեղ։
Դասախոսները դիմորդների նման պասիվությունը մի քանի գործոնով են բացատրում՝ արտագաղթ, վարձավճարների թանկացում և մայրաքաղաքում ուսանելու ցանկություն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում