Վրաստանի վեց քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, տեղի կունենան «Ոչ ՆԱՏՕ-ին» խորագրով բողոքի ցույցեր՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ակցիայի կազմակերպիչ, «Եվրասիական ընտրություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունների միության առաջնորդ Արչիլ Չկոիձեն։ Նրա խոսքով՝ ակցիաներն սկսվելու են տեղի ժամանակով ժամը 13։00-ին։ Թբիլիսիում ակցիան տեղի կունենա ԱՄՆ-ի դեսպանության շենքի դիմաց, հայտնում է Newsgeorgia.ru կայքը։
«Մենք բերելու ենք լուսանկարներ, նյութեր, որոնք վկայում են ՆԱՏՕ-ի՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին, ու հանդես ենք գալու այդ կազմակերպության դեմ։ Մեր գլխավոր պահանջը կլինի այն, որ Վրաստանում անցկացվի նոր հանրաքվե, որի ընթացքում հանրությունն ու ժողովուրդը պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը»,- հայտարարել է Չկոիձեն՝ նշելով, որ անօրինական է համարում 2008 թվականի հանրաքվեի արդյունքները, համաձայն որի մասնակիցների 77 տոկոսը քվեարկել էր ՆԱՏՕ-ին միանալու օգտին։
Թբիլիսիից բացի, կազմակերպիչները մտադիր են բողոքի ակցիաներ ացկացնել Բաթումիում, Զուգդիդիում, Ռուստավիում, Քութայիսում և Գորիում։