Home / Տեսանյութեր / «ՊՆ-ն՝ կրիայի արագությամբ»․ զինվորի ծնողները որդու մահվան մասին լրագրողից են իմացել․ «Ժողովուրդ»

«ՊՆ-ն՝ կրիայի արագությամբ»․ զինվորի ծնողները որդու մահվան մասին լրագրողից են իմացել․ «Ժողովուրդ»

Արձագանքելով երեկ առավոտյան ՀՀ ՊՆ-ի կողմից տարածած շարքային Սամվել Հարությունյանի մահվան մասին լուրին՝ armlur.am կայքի թղթակիցը գնացել է Հարությունյանի տուն։ «ՊՆ-ն աշխատում է կրիայի արագայութմաբ» հոդվածում «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ լրագրողն անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ՊՆ-ից զինվորի ծնողներին որդու մահվան մասին ոչինչ չեն ասել։ Համաձայն ՊՆ-ի, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, 01։15-ին, իսկ հաղորդագրությունը տարածվել է 10։30-ի սահմաններում։

«Երբ լրագրողը ծեծել էր զոհված զինվորի բնակարանի դուռը, հարևանուհիներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչ է պատահել: Լրագրողը հայտնվել էր անասելի ծանր դրության մեջ, քանի որ ստիպված էր եղել դուռը բացած զինվորի հարազատներին ասել իրենց որդու հետ կատարվածի մասին: Ու պատկերացնել կարելի է, թե շքամուտքում ինչ ճչոցներ են լսվել: Սամվելի մայրը՝ տիկին Լիլյան, ուշագնաց է եղել… Ժամը 14:00 սահմաններում նոր ՊՆ-ից բարեհաճեցին ներկայանալ զինվորի տուն՝ կատարվածի մասին հայտնելու։ Նրանք գլուխները կախել էին ու չէին կարողանում պատասխանել ծնողների հարցադրումներին», – գրում է թերթը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Հարությունյանի մահվան գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում