Վերջին շրջանում Հայաստանում հրապարակվող պաշտոնական վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ մեր երկիրը մտնում է ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլ։ Իրավիճակը շատ նման է 2008-2009թթ. իրավիճակին, «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է թերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը։
Նա նշում է, որ, ինչպես հինգ տարի առաջ, այսօր էլ Հայաստանում արձանագրվում է մասնավոր տրանսֆերտների նվազում, անշարժ գույքի շուկայի պասիվացում, օտարերկրյա ներդրումների անկում, արդյունաբերության ցուցանիշների վատթարացում։
«Տարբերությունն այն է, որ այդ գործընթացները ներկայում ավելի դանդաղ են, քան հինգ տարի առաջ», ֊ նշում է Գևորգյանը, այնուամենայնիվ, հավելելով, որ այս անգամ «պլստալու» հեռանկարներն ավելի աղոտ են, քանի որ ավելի աղոտ են նաև միջազգային կառույցներից կամ Ռուսաստանից ֆինանսական օգնություն ստանալու հնարավարությունները։
Հայկ Գևորգյանի հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Epress.am Լուրեր Հայաստանից