Մինչ «Հայաթ Պլեյս Հյուրանոցում» այսօր ընթանում էր Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մասին ծրագրի վերաբերյալ զեկույցը, մոտ 2-3 տասնյակ բնապահպան ակտիվիստներ հանքի շահագործման դեմ ակցիա էին կազմակերպել հյուրանոցի առջև։
«Այլևս ոչ մի նոր հանք Հայաստանում» կարգախոսի ներքո անցնող բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են մտնել հյուրանոցի շենք, սակայն մուտքի մոտ հավաքված ոստիկանները նրանց հրելով հեռացրել են աստիճանների վրայից։ Մուտքի մոտ է իջել նաև հյուրանոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչը, ով, դիմելով ակցիայի մասնակիցներից մեկին, ասել է․ «Էս պետական հաստատություն չի, է, դուրս արի ըտեղից», իսկ ակցիայի կազմակերպչին հորդորել «հավաքել երեխեքին»։
«Գնա վերադասիդ գոհացրու», «ձեր երեխեքի առողջությունն են տանում, գո՞հ եք», «որ սենց ոստիկան ունենք, Հայաստանն էլ էս օրի կլինի», «Այ սենց Ամուլսարը կարո՞ք եք պաշտպանել»՝ իրենց հրող ոստիկաններին ասել են հավաքվածները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամուլսարի ոսքու հանքավայրը պատրաստվում է շահագործել բրիտանական Lydian Inetrnatonal ընկերությունը։ Ընկերության նախագահ Հովարդ Սթիվենսոնը պնդում է, որ իրենք ներդնելու են նոր տեխնոլգիա, որը բացառում է արտանետումները շրջակա միջավայր։ Հայաստանցի բնապահպանները, սակայն, վերջին տարիների ընթացքում պարբերաբար բարձրացնում են Ամուլսարի ոսկու հանքի խնդիրը՝ ընդգծելով բացասական կողմերը։