Երեկ ի համերաշխություն քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների կազմակերպված երթից առաջ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված 9 քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը)։
Հերբերտ Գևորգյանը, Սուրեն Սահակյանը, Դվին Իսանյանսը, Արա Պետրոսյանը, Տիգրան Փարսիլյանը, Արտակ Գևորգյանը, Մաքս Սարգսյանը և Վահագն Մինասյանն ակցիա էին կազմակերպել Մաշտոցի և Սայաթ֊Նովայի պողոտաների խաչմերուկում՝ Շանթ Հարությունյանի պաստառներով և Գայ Ֆոքսի դիմակներով կանգնելով փողոցների միջնամասում հետիոտների համար նախատեսված կղզյակների վրա։ Ապա նրանք հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում գտնվող Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի մոտ, որտեղից էլ ոստիկանները նրանց հրելով տարել են դեպի մոտակա կանգառ, ապա տեղափոխել Ոստիկանության բաժին ։
Ավելի ուշ երթի ընթացքում դիմակով դեմքը փակելու համար բերման էր ենթարկվել նաև երթի մասնակից Գոհար Սարոյանը։
Քաղաքացիներն ազատ են արձակվել բաժնում մի քանի ժամ անցկացնելուց հետո։