հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանի ակցիան դատարանում շարունակել է Վարդգես Գասպարին

Հայկ Կյուրեղյանի ակցիան դատարանում շարունակել է Վարդգես Գասպարին

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհ Հայկ Կյուրեղյանի գործով հերթական նիստը՝ առանց վերջինիս ներկայության: Դեկտեմբերի 17-ին դատարանին չհարգելու համար (Կյուրեղյանը հրաժարվել է ոտքի կանգնել) մեղադրյալը հեռացվել է դահլիճից՝ 10 դատական ժամով:

Մեղադրյալի բացակայության պայմաններում այսօրվա նիստին Կյուրեղյանի (լուսանկարում՝ ձախից) ակցիան՝ դատարանի մուտք գործելուց ոտքի չկանգնելը, անցկացրել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին (լուսանկարում՝ աջից):

«Դուք դատավոր չեք, դուք իշխանությունների կամքը կատարող անձ եք: Ձեր վճիռներից 51-ից 48-ը Եվրոպական դատարանը ապօրինի է ճանաչել։

Դուք դրանից պետք է ամաչեք, այլ ոչ թե հակառակը պահանջեք»֊, դիմելով դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ ասել է Գասպարին։

Դատավորը Գասպարիին հեռացրել է նիստերի դահլիճից, իսկ ակտիվիստը ի նշան բողոքի պառկել է դատարանի միջանցքում:

Դատարանում Կյուրեղյանին ներկայացրել է հանրային պաշտպան Անժելա Հեբոսյանը: Նախկինում Կյուրեղյանը հրաժարվել էր պաշտպանից, սակայն Հեբոսյանի ներկայությունն այսօրվա նիստին դատարանն անհրաժեշտ է համարել մեղադրյալի բացակայության պատճառով։

Հեբոսյանը միջնորդել է, որպեսզի Կյուրեղյանը դատարան գա և իր համաձայնությունը տա, որպեսզի պաշտպանը զբաղվի նրա գործով:

Բեկթաշյանը համարել է, սակայն, որ Կյուրեղյանի ներկայությունը պարտադիր չէ: Նա նիստը հետաձգել է, որպեսզի պաշտպանը հնարավորություն ունենա հանդիպել Հայկ Կյուրեղյանին, պարզել նրա համաձայնության հարցը: