16.07 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ փոխրհաձգության հետևանքով մահացած անձանց անունները հայտնի են։ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ սպանվածներից մեկը Լևոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը՝ 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը, որը հայտնի է Դերո անունով։ Երկուսն էլ մահացել են հիվանդանոցում։
News.am-ը հայտնել էր, որ երրորդ սպանվածը Մեսրոպ Մելիքյանն է:
14.57 «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում այսօր դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձի վրա ու փախուստի դիմել, հայտնում է Armlur.am-ը։
Կայքի տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով մահացել է 3 մարդ: Ավտոմեքենայով նշված վայր ժամանածները սպանել են մեքենայի մոտ կանգնած քաղաքացուն, ում հետ գտնվողներն էլ, իրենց հերթին, կրակահերթ են բացել փախչողների ուղղությամբ:
Armlur.am-ը նշում է, որ տեղի ունեցածը ՔԿՀ-ի հետ որևէ առնչություն չունի: