Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից բացված կրակի հետևանքով զոհվել է զինծառայող Վագիֆ Գուլիևը։ Պաշտոնական հաղորդագրությունը զինվորի մահվան տեղն ու ժամանակը չի հայտնում։
«Մարտի 13֊ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմն ու գնդակոծել մեր դիրքերը։ Հակառակորդի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ծառայող Վագիֆ Գուլիևը։ Շփման գծում իրավիճակը գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ լիակատար վերահսկողության տակ։ Թշնամին պատասխան կտա մեր զինվորի մահվան համար․ նրանց հասցված հարվածը ջախջախիչ կլինի», – ասված է ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։