հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պուտինը Ցեղասպանության 100֊րդ տարելիցին կարող է Հայաստան չգալ

Պուտինը Ցեղասպանության 100֊րդ տարելիցին կարող է Հայաստան չգալ

Ապրիլի 24֊ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին մասնակցելու նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի հարցը ներկայումս քննարկվում է։ Նույն օրը Թուրքիայում անցկացվելու են Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններ, որոնց Ռուսաստանը մասնակցելու է բարձր մակարդակով, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով ներկայացված է լինելու մեր թուրք գործընկերների կողմից կազմակերպված Չանաքքալեի հիշատակման միջոցառումներին»,֊ լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը այցելելու է Հայաստան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Պեսկովն ասել է. «Հարցը դեռևս քննարկվում է, մենք համապատասխան հայտարարություն կանենք»։

Գործակալությունը նշում է, որ ապրիլի 8֊ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ասել է, թե Երևանում սպասում են Պուտինի այցին։