Հայկական երկրորդ, ինքնահռչակ պետության նախագահը ուղղակի պարտավոր էր Հայաստանում լինել ապրիլի 24֊ին և այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Epress.am-ի հետ զրույցում նամն կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝անդրադառնալով Բակո Սահակյանի՝ ապրիլի 24-ին Երևան չժամանելու որոշմանը։ Ավելի վաղ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը ԼՂՀ նախագահի բացակայությունը պայմանավորել էր նրանով, որ այդ օրը Ստեփանակերտում բացվում է Ցեղասպանության առաջին հուշարձանը, և այդ արարողությանը Սահակյանը պետք է անպայման մասնակցի:
«Ուղղակի սա շարքային տարելից չէ, այլ հարյուրամյակ, և այս տարի Հայաստան են գալու, ինչպես առայժմ հայտարարված է, 4 երկրների նախագահներ։ Չճանաչված երկրի նախագահի ներկայաթյունն այդ նախագահների կողքին կարող է սխալ հասկացվել աշխարհի կողմից և բացասական ազդել այդ երկրների՝ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների վրա։ Իսկ ոչ ոք չի ցանկանա փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,֊ ասել է Արմեն Բադալյանը։
Նա նկատել է, որ Բակո Սահակյանի ներկայությունը հատկապես անցանկալի կլիներ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի երկու հիմնադիրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողքին։
«Պարզ է, որ հուշահամալիրի բացումը պատճառաբանություն է՝ Երևան չգալու համար, քանի որ մինչև հիմա ամեն տարի էլ Բակո Սահակյանը եկել է Երևան ապրիլի 24֊ին»,֊ ասել է փորձագետը։