Home / Հայաստան / Թուրքիայում երկու ոստիկան է սպանվել

Թուրքիայում երկու ոստիկան է սպանվել

Սիրիայի սահմանին գտնվող թուրքական Ջեյլանփընար քաղաքում հունիսի 22֊ին՝ Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից երկու օր անց, հայտաբերվել է երկու թուրք ոստիկանի դի, հայտնում է Today's Zaman կայքը։

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) ներկայացուցիչներն իրենց վրա են վերցրել ոստիկանների սպանության պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ դա վրեժ էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ռմբակոծության դիմաց։

Իր կայքերից մեկում հրապարակված հայտարարության մեջ PKK֊ն ասել է, որ «երկու ոստիկանները սպանվել են «Իսլամական պետության» հետ համագործակցելու համար»․ նրանց կարծիքով՝ իրավապահ մարմինները չեն պաշտպանում Թուրքիայի քաղաքացիներին։ 

Անվտանգության ծառայությունում Today's Zaman֊ի աղբյուրները հայտնել են, որ ոստիկաններին մահացած են հայտաբերվել իրենց տանը՝ գլխներին հրազենային վնասվածքով։

 
Tekali Taxi