հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քաղաքագետի վրա հարձակման մեջ մեղադրում են Քոչարյանի աջակիցներին

Քաղաքագետի վրա հարձակման մեջ մեղադրում են Քոչարյանի աջակիցներին

Սեպտեմբերի 6-ին հարձակում է տեղի ունեցել նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի վրա։ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում ասված է, որ դեպքը տեղի է ունեցել Սաֆարյանի տան մոտ և կազմակերպվել է ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից։

«Չէի ուզում բան գրեմ, բայց մի քանի պիցցառաստների, եթիմների ու գյալմաներին նախնական կասեմ՝ մեկ ա Քոչը նստելու ա, հեռախոսս հայտնաբերվելու է կամ նորն եք առնելու պապայի փողերով, գողերն էլ նստելու են: Էնպես որ արածեք մինչև պիցցայի ժամը գա, իսկ ես մի ընթացք զբաղվեմ գործերով», ֊ մեկ ժամ առաջ գրել է ինքը՝ Սաֆարյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ինչպիսի խուլիգանական մեթոդներով կառավարել են պետությունը, նույն խուլիգանական մեթոդներով էլ փորձում են պաշտպանվել արդարադատությունից և անխուսափելի պատասխանատվությունից։

«Ստեփան Սաֆարյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը երկրորդն է պետական ահաբեկչության համար Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործով մեղադրանքը հրապարակային պաշտպանողների նկատմամբ:

Իհարկե, անչափ վրդովեցուցիչ է նման մեթոդներով հանրային նշանակություն ունեցող մարդկանց լռեցնելու, ճնշումներ բանեցնելու անհույս փորձերը, բայց կարծում եմ նպատակ ունեն հանրային մթնոլորտը խռովել, թեժացնել և լարվածություն մտցնել: Քանի որ իրավական դաշտում իրավական մեթոդներով որևէ արդյունքի հասնելու հեռանկար չունեն, քանի որ օր առաջ դատաքննություն սկսելը կբացահայտի Քոչարյանի գործողությունների ողջ եղկելի պատկերը:

Համոզված եմ, չպետք է տուրք տալ նման խուլիգանական քայլերի հետևանքով բնական զգայական վրդովմունքին, այլ հակադարձել և գործել բացառապես օրինական և իրավական մեթոդներով», ֊ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպանը։

Գրառումներից մեկի համաձայն՝ հարձոկվողները երկուսն էին, նրանք խլել են Սաֆարյանի հեռախոսը․ «Իբր «կենցաղային» պատմություն։ Իրականում, լուրջ հիմքեր կան պնդելու, որ ցուրտը տարած հեՌոսն իր թափթփուկներին քսի ա տվել բոլոր իր դեմ ակտիվ խոսացողների վրա։ Եվ եթե այսօր էս կեղտը չախտահանվի՝ վաղն իրա կուկուներին ա քսի տալու, մյուս օրը՝ նաիրիհունանյաններին․․․

Ակնկալում եմ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ակտիվ միջամտությունը։ Կեղտը երկրում տեղ չունի»։

Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ տեղի ունեցել ոչ թե ավազակային հարձակում, այլ քաղաքական մոտիվներով բռնություն։