Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում երեկ կայացած ընտրություններում համայնքապետ չի ընտրվել։ Ընտրություններին մասնակցած 22 ընտրողներից 13-ը դեմ է քվեարկել գործող համայնքապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանին, հայտնում է «Անկած դիտորդ» դիտորդական կազմակերպությունը՝ հավելելով, որ գյուղապետի մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել:
Նախկին հանրապետական, հեղափոխությունից հետո՝ անկուսակցական Սալոյանը ընտրություններում հավաքել է ընդամենը 9 կողմ քվե։
Թլիկում նշանակվելու են նոր ընտրություններ՝ արտահերթ ընտրության անցկացման ընթացակարգով:
Նշենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Այդ համայնքներից 12-ում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: