Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 289-ով, 75 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 4 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հանրագումարով, մայիսի 26-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակվածության 7 402 դեպք, որոնցից 3 220-ն` առողջացած, 130-ը՝ մահվան ելքով․ 91 հոգի մահացել է կորոնավիրուսից, կորոնավիրուսով վարակված ևս 39 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է «այլ պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 52 554 թեստավորում:
Փաստացի բուժում է ստանում 4 052 հոգի:
Երեկ ուշ գիշերը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ պացիենտներից 205-ը գտվում է ծանր, 48-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 16 հոգի միացված են արհեստական շնչառական սարքին: