Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, հայտնում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:
Ավելի վաղ Հարությունյանը հայտնել էր, որ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով հանդիպել է Ղարաբաղ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ, որի ընթացում քննարկվել է զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունները։