Դեկտեմբերի 1-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծառայողական պարտականությունները կատարելիս տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.), հաղորդել է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: