2026 г. 2 июня, вторник
Тег

#ՀՀԿ

Աշոտյանը` մայրաքաղաքային աղցանի մասին

Կրթության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը մեկ նպատակ ունի՝ «ռեպուտացիոն վնաս հասցնել, քաղաքական մրցակիցներին վարկաբեկել, եթե ստացվի՝ նստացնել, դատել, եթե չէ՝ մաքսիմալ ցեխոտել»։ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեջ։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան երեկ թույլ չէին տվել մեկնել երկրից։ Արդեն երեկոյան կանչել էին հարցաքննության։ Նախկին նախարարը պնդում է, թե մինչ այդ տեղյակ չի եղել, որ մեղադրյալի կարգավիճակ ունի և որ ելքի արգելքի տակ է։ Ասում է՝ իրավապահները հետին թվով փաստաթղթեր են սարքել։ «Ոնց որ ուզենաս ստալիչնի սարքես, տավարի միս չլինի, նրբերշիկը կտրտես, գցես մեջը։ Այդպես է սարքած։ Ռեցեպտը գիտեն՝ ոնց գործ սարքել, բայց ինգրիդիետները ձեռքի տակ չեն եղել», - հիմնավորել է նախկին պաշտոնյան։ Դատախազությունը դեռևս չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ արարքի համար է Աշոտյանը մեղադրվում պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեջ։ Հայտնի է, որ մեղադրանքն առնչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին, որի համար օրեր առաջ քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ։  Դեռևս 2019 թվականին ՊՎԾ-ն զեկույց էր կազմել, ըստ որի՝ բժշկականի նախկին ռեկտորի օրոք համալսարանը դաշնակցական Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող՝ Սևանի «Ծովասար» հանգստյան գոտում կես միլիոն դոլարով ապարտամենտներ է գնել։ Ռեկտորը մեղադրվում է 39 մլն 660 հազար դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ։  Այդ ժամանակ Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Նախկին պաշտոնյան գործից մանրամասներ չի հրապարակել՝ նախաքննության տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։

Վանեցյանը չի ուզում պատգամավոր լինի

Վանեցյանը չի ուզում պատգամավոր լինի

ԱԱԾ նախկին պետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորի մանդատը: Նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցության որոշմամբ «դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը»։ «Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի», - ասված է Վանեցյանի տարածած հայտարարության մեջ։

ուղղված․ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Իմ քայլը փող կստանան պետբյուջեից

ուղղված․ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Իմ քայլը փող կստանան պետբյուջեից

13։07 - Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան. որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին։ Ըստ այդմ, այս տարվա պետբյուջեից «Իմ քայլը» կստանա 78 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստանը»` 9.1 միլիոն, «Լուսավոր Հայաստանը»` 7 միլիոն, ՀՀԿ-ն` 5.2 միլիոն, իսկ Դաշնակցությունը` 4.3 միլիոն դրամ։ Կառավարությունը նման որոշում կայացրեց` հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջը։ Որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների վրա։ 18։33 - Ուղղում․ տեքստի նախնական տարբերակում նշված էր, որ որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի պահանջների վրա։ Մինչդեռ օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորման չափին և կարգին, ուժի մեջ կմտնեն միայն մյուս տարվանից։ Ուստի՝ կառավարության այս որոշումը հիմնվում է ոչ թե նոր փոփոխությունների, այլ հին (գործող) օրենքի պահանջների վրա։ Կարելի է տեսնել, օրինակ, մեկ տարի առաջ՝ 2020 թվականի փետրվարի 13-ին Կառավարության կողմից ընդունված նույնաբովանդակ որոշումը։

Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Երևանում կրկին ցույց էր․ ինչպեսև նախորդ օրերին՝ ցուցի կազմակերպիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Հանրահայտ քաղաքական ուժերի (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլն) քայլերթը տևեց մոտ 3 ժամ։ Ընթացքում ելույթ ունեցան ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, հանրապետական նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և այլք։  Առաջին շարքում էին նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հանրապետականների օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արսեն Բաբայանը, հանրապետական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և այլն, և այլն։ Այնտեղ էր նաև նրանց միասնական վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Երթը մեկնարկեց Արաբկիրից, Կոմիտասով շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի: Վանկարկումներ․ «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ սարսափելի դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Թո՛ւրք», «Թուրքի վաստակ»։ Նաիրա Զոհրաբյան․ — Ինչքան Նիկոլը համառի, այնքան իր համար, իր քաղաքական թիմի համար հումանիտար միջանցքի հնարավորությունը նեղանալու է։ Ցուցարար․ — Պետք է դասադուլ, գործադուլ անենք։ Ցուցարար․ — Ես ասում եմ՝ հը՞ն, էսքանից հետո համոզվեցի՞ր, որ դավաճան ա։ Ասում ա՝ չէ։ Ասում եմ՝ դե սիկտիր։ ԲՀԿ-ական Արմեն Աբովյան․ — Հայաստանում պայքար է՝ ստամոքսի ու ոգու։ Հայի ոգին հաղթելու է։ Ցուցարար․ — Երկիր չկա, որ կոռուպցիա չլինի, ժողովուրդը չի հասկանում։ Վանկարկում․ «Ոջլոտ փռչոտ Նիկոլ», «Եթե հայ եք՝ միացեք, եթե Նիկոլ չեք»։ Իշխան Սաղաթելյան․ — Փաշինյանը թաքնվում է ժողովրդի հետևում։ Նա դրա իրավունքը չունի։ Անցորդ պատանի․ — Ռուսաստանն ա մեղավոր, Նիկոլը մեղավոր չի, մարդասպան չի։ Ցուցարարներ․ - Զոմբիներ, դուրս եկեք։ Ցույցին մասնակցող երեխա․ - Նիկոլ՝ դավաճա՛ն։ Կողքի տատիկը․ - Մեռնե՜մ քեզ։ Ցուցարար․ - Նիկոլի համար հազիվ 20 տոկոսն է քվեարկելու՝ դեբիլները։ Անցորդ․ — Ծախված ազգ ա։ Որոշ մեքենաները ձայնային ազդանշան են արձակում՝ ի աջակցություն։ Ցուցարար․ - Ինչքան գոմիկ կար՝ նստեց աթոռին։