Տեղական ընտրությունները իշխանափոխության հույս են տալիս Թուրքիայում
Էրդողանականների առաջին մասշտաբային պարտությունը. Թուրքիայի խոշոր քաղաքները և շրջկենտրոնների մեծ մասը անցնում են «քեմալիստներին»
Էրդողանականների առաջին մասշտաբային պարտությունը. Թուրքիայի խոշոր քաղաքները և շրջկենտրոնների մեծ մասը անցնում են «քեմալիստներին»
Հայաստանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի (մայիսի 28-ին նորից վերընտրված) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար: Մինչ օրս Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը միայն մեկ անգամ է մասնակցել՝ 2014 թվականին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արարողությանը ներկա գտնվելու համար Անկարա էր մեկնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Արդեն ավելի քան 25 տարի Թուրքիայում իշխում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ անցած երկու տասնամյակների ընթացքում ռեֆորմատոր վարչապետը դարձել է ավտոկրատ նախագահ, իսկ Թուրքիան՝ ոչ հարուստ աշխարհիկ ժողովրդավարությունից վերածվել ոչ աղքատ, ոչ այդքան աշխարհիկ, ռեգիոնալ (գեր)տերության։ տե՛ս Քեմալական ալևին և նախագահի բռունցքը․ Էրդողանի դարաշրջանը չի ավարտվի Նախագահական ընտրությունների առաջին փուլը մայիսի 14-ին էր։ Չնայած Էրդողանը առաջատար էր, 50 տոկոսանոց շեմը հատել նրան չհաջողվեց։ Մայիսի 28-ին՝ արդեն երկրորդ փուլում, գործող նախագահը վերընտրվեց 52․07 տոկոսով, Թուրքիայի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն առաջնորդ, ընդդիմադիր 6 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն 47․93 տոկոսով պարտվեց։ տե՛ս Հայաստանցի դիտորդը թուրքական ընտրություններում
Սոցիոլոգները Թուրքիայի իշխող նախագահին հեշտ ընտրություններ չեն խոստանում․․․
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է արտահանձեն 130 քրդերի․․․
2023-ի նախագահական ընտրություններից առաջ կուսակցության թիրախավորումը կապված է Էրդողանի մրցակիցներից մեկը լինելու հետ․․․
Թուրքական դատարանը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է չեզոքացնել Էրդողանի առանցքային հակառակորդներից մեկին
Այս հանդիպումը նոր կարգ է փնտրում առանց Ռուսաստանի․ Ժոզեպ Բորել
Բանակցությունների բաց մասում Ղարաբաղի իրավիճակի մասին ոչ մի խոսք չկար․․․
Թուրքիան պատրաստ է բացել «իր դռները» Հայաստանի համար միայն ադրբեջանական հարցի լուծումից հետո․․․
Ի՞նչ է ենթադրում նախագահների եռակողմ հայտարարությունը և արդյո՞ք «Աստանայի ձևաչափի» շրջանակներում հաջողվել է որևէ համաձայնության գալ․․․
«Ահաբեկիչների» ցուցակում կան նույնիսկ թուրքեր, որոնցից 4-ը՝ լրագրող։ Նրանցից մեկը գրում էր հայերի ցեղասպանության մասին․․․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով․․․