Երևանում «արժանավայել տրանսպորտի» հարցը լուծված չէ․ քաղաքապետարանը վարկ է վերցրել
24 միլիոն դոլար ծախսվել է, 25 միլիոն եվրո վարկ է վերցվել - և սա դեռ կեսն է․․․
24 միլիոն դոլար ծախսվել է, 25 միլիոն եվրո վարկ է վերցվել - և սա դեռ կեսն է․․․
Երևան-Գյումրի ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ առավոտյան մարդատար միկրոավտոբուս էր կողաշրջվել, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում․․․
"Около 7 утра 59-летний житель Гюмри, находившийся за рулем ГАЗел-и, выехал с проезжей части дороги, автомобиль перевернулся...
Մարդատար «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․․․
Трое пострадавших находятся в медцентре города Аштарак. Их состояние тоже оценивается как средней тяжести...
Վաղ առավոտից Երևանում նոր շարժակազմով սկսել է աշխատել 38 համարի երթուղին․ 11 փոքր ավտոբուսները սպասարկում են Ծարավ աղբյուր թաղամասից Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությունները։ Ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքապետարանի կողմից։ Գործում են նոր կանոններով․ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ (սկզբնական շրջանում վարորդները համաձայնում են մանրել, նշվում է)։վ «Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք», - գրում է Երևանի քաղաքապետը: Նոր ձեռք բերված 100 փոքր ավտոբուսներից 40-ն, ինչպես նշվել էր ավելի վաղ, արդեն Երևանում են։ Դրանց մի մասը հանվել է շահագործման։ Մյուս 60-ը, ըստ պայմանագրի, տեղ կհասնի մինչև մարտ։ Քաղաքային իշխանությունները խոստանում են մինչև սեպտեմբեր փողոցներ դուրս բերել 8,6 մետրանոց ևս 161 նոր ավտոբուսներ։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով, իրենք ևս մեկ մրցույթի տարբերակ են քննարկում, որով ձեռք կբերվի շուրջ 140 7,5-8,5 մետրանոց ավտոբուս։ Ընդհանուր առմամբ Երևանի նոր տրանսպորտային ցանցում նախատեսված է շահագործել շուրջ 880 ավտոբուսներ (18б 12, 7,5-8․5 մետրանոց)։ Նոր տրանսպորտային ցանցի համար պահանջվող գումարը (մոտավոր հաշվարկով) 150-200 մլն դոլար է։ Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները դժգոհում են՝ անգամ նոր ավտոբուսների ներգրավվումը չի լուծում մայրաքաղաքի տրասպորտային խնդիրը։ Նշվում է, որ միայն նախորդ տարի գծերից հանվել է շուրջ 450 «Գազել»՝ 15 տարվա մաշվածության հիմնավորմամբ։ Քաղաքապետարանի ձեռքբերումները այս առումով քանակապես չեն լրացնում ստեղծված բացը։
Գործարանի ինժեները հաղորդել է, որ մարդկանց տանում են ընտրության Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակ: Սակայն իրականում ավտոբուսները դուրս են եկել Գյումրի-Երևան մայրուղի...
По данным ГАЛА, сотрудникам завода будут выданы бюллетени с уже поставленной галочкой перед именем Сержа Саргсяна. Избиратель должен бросить бюллетень в урну...
Մի քանի դպրոցներում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, մուտքի մոտ ընտրողին դիմավորում էր ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսանկարը...
Позднее, около 8:30, такие же авто без маршрутных номеров были замечены на улице Ерванда Кочара. Напомним, что различные организации и политические силы...