В Сюнике нет оказавшихся в блокаде сел - министр
Глава правительства, в свою очередь, отметил, что у этих сел есть также асфальтированная дорога к Мегри: это, по мнению Никола Пашиняна...
Глава правительства, в свою очередь, отметил, что у этих сел есть также асфальтированная дорога к Мегри: это, по мнению Никола Пашиняна...
— Գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, ինչը, նրա կարծիքով, նշանակում է, որ կենսապահովման խնդիր չկա․․․
Наше понимание таково: в результате открытия региональных коммуникаций западные районы Азербайджана должны получить автомобильное...
Ադրբեջանը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստանալու համատեքստում, նկատի է ունենում Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն...
Обсуждения вокруг перезапуска транспортных путей уже несколько месяцев проходят на фоне противоречия Зангезурский...
Մի քանի գյուղ շրջափակման, կիսաշրջափակման, լոգիստիկ ճգնաժամի մեջ է։ Այլընտրանքը «միջանցքային տրամաբանությունն» էր լինելու․․․
Գորիս-Կապան ճանապարհին այսօրվանից ադրբեջանական մաքսակետեր կտեղադրվեն։ Այլընտրանաքային՝ Տաթև-Աղավնոն արդեն պատրաստ է․․․
"Азербайджанская Республика, исходя из принципов гуманизма, взаимоуважения и добрососедства и проявив добрую волю, согласно...
- Ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից ու ցուցաբերելով բարի կամք․․․
Նախօրեին աշխատանքային այցով Իրան էր մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը․․․
Turan.az-ի պնդմամբ՝ «կասկած չկա», որ հանդիպման թեման Ղարաբաղ գնացող իրանական բեռնատարներն են։
Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանով անցնող հատվածում այսօր ձերբակալվել են իրանական բեռնատարների երկու վարորդներ, Turan.az-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նույն աղբյուրի՝ վարորդները «անօրինական մտել են Ադրբեջանի տարածք»։ «Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ», - ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։ Ըստ Para TV-ի տեղեկությունների՝ վարորդները ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։ Հիշեցնենք՝ դեռևս սեպտեմբերի 12-ին լուրեր տարածվեցին, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ուժայինները ստուգում են իրանական բեռնատարների փաստաթղթերը։ Ըստ հայկական մամուլի՝ ադրբեջանցիները իրանցի վարորդներից 130 դոլար գումար էին պահանջում՝ Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանական մամուլը գրում էր, որ իրանական բեռնատարերը անարգել մտնում են Լեռնային Ղարաբաղ՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ուղիղ կապելով նախօրեին Բաքվի կողմից տարածված հայտարարության հետ։ Օտարերկրյա բեռնատարների՝ ԼՂ տարած մտնելու կապակցությամբ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին բողոք էր հղել Ռուսաստանի ՊՆ-ին, իսկ ավելի վաղ՝ նաև Իրանին։