2026 г. 2 июня, вторник
Тег

#Թուրքիա-Հայաստան

Հայաստանից Էրդողանի երդմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը

Հայաստանից Էրդողանի երդմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը

Հայաստանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի (մայիսի 28-ին նորից վերընտրված) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար: Մինչ օրս Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը միայն մեկ անգամ է մասնակցել՝ 2014 թվականին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արարողությանը ներկա գտնվելու համար Անկարա էր մեկնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Արդեն ավելի քան 25 տարի Թուրքիայում իշխում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ անցած երկու տասնամյակների ընթացքում ռեֆորմատոր վարչապետը դարձել է ավտոկրատ նախագահ, իսկ Թուրքիան՝ ոչ հարուստ աշխարհիկ ժողովրդավարությունից վերածվել ոչ աղքատ, ոչ այդքան աշխարհիկ, ռեգիոնալ (գեր)տերության։ տե՛ս Քեմալական ալևին և նախագահի բռունցքը․ Էրդողանի դարաշրջանը չի ավարտվի Նախագահական ընտրությունների առաջին փուլը մայիսի 14-ին էր։ Չնայած Էրդողանը առաջատար էր, 50 տոկոսանոց շեմը հատել նրան չհաջողվեց։ Մայիսի 28-ին՝ արդեն երկրորդ փուլում, գործող նախագահը վերընտրվեց 52․07 տոկոսով, Թուրքիայի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն առաջնորդ, ընդդիմադիր 6 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն 47․93 տոկոսով պարտվեց։ տե՛ս Հայաստանցի դիտորդը թուրքական ընտրություններում

Пашинян и Эрдоган обменялись поздравлениями

Пашинян и Эрдоган обменялись поздравлениями

Главы государств подчеркнули важность двустороннего процесса урегулирования отношений между странами, что также будет способствовать укреплению мира и стабильности в регионе...

Հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի այլ երկրների քաղաքացիների համար

Հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի այլ երկրների քաղաքացիների համար

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը այսօր չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները, հաղորդում է հայկական կողմը: Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։ Թուրքական կողմը հանդիպման մասին նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել: Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նախորդ երկու հանդիպումները նույնպես կայացել էին Ավստրիայի մայրաքաղաքում, իսկ առաջին անգամ նրանք հանդիպել էին Մոսկվայում: Բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է: