2026 г. 2 июня, вторник
Тег

#Կարեն Կունգորցև

7 տարվա ազատազրկման դատապարտվածի վերաբերյալ Վերաքննիչի խայտառակ վճիռը բեկանվել է

7 տարվա ազատազրկման դատապարտվածի վերաբերյալ Վերաքննիչի խայտառակ վճիռը բեկանվել է

15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից արդարացված, ապա Վերաքննիչի կողմից 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգորցևի վճիռը Վճռաբեկ դատարանը բեկանել է և հետ ուղարկել առաջին ատյանի դատարան։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Պաշտպանական կողմը դեռ տեղյակ չէ, թե ինչ ծավալով և ինչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը բեկանել Վերաքննիչի որոշումը։ 2013 թվականից 2,5 տարի բանտում անցկացնելուց հետո Կարեն Կունգորցևը Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանի կողմից անմեղ ճանաչվեց։ Այդ աննախադեպ որոշումից 1 տարի անց նա կրկին հայտնվեց բանտում։ Ուշագրավ է, որ երիտասարդին ամենաակտիվ պաշտպանողներից է մահացածի հայրը։ Նա պնդում է, որ Կունգորցևը ոչ մի կապ չունի որդու սպանության հետ։ Այսօր Epress.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը նշել է, որ 2017-ին Վերաքննիչ դատարանը մի շարք խախտումներ է թույլ տվել և աբսուրդային որոշում կայացրել։ «Մեկ-երկու խախտում չէ, որ ասեմ՝ հույս ունեմ սրանք է հաշվի առել Վճռաբեկ դատարանը և գործը ուղարկել է առաջին ատյանի դատարան։ Կան բազմաթիվ լուրջ խախտումներ։ Լիահույս եմ, որ բոլոր դրանք ճանաչվել են, քանի որ անհերքելի են դրանք», -ասել է Ֆանյանը։

(Նյութը հեռացվել է) Առանց կաշառքի ազատված դատապարտյալին բանտ են վերադարձնում

- Ճանապարհին մի հարբած վարորդի մեքենա հարվածել է մերոնց մեքենային: Եղբայրս մահացել է, փոքր եղբայրս ու հայրս ստացել են ծանր վնասվածքներ: Այժմ էլ փոքր եղբորս ոտքերի ու ձեռի մեջ երկաթներ են, գումար չունենք հանելու...